Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Վաշինգտոնը չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա․ Ջեն Փսակի

analitik.am

ԱՄՆ իշխանությունները չեն պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա. Այս մասին երկուշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին՝ ի պատասխան Վարշավայի՝ ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն Ուկրաինա ուղարկելու գաղափարը մեկնաբանելու հարցին։

«Իհարկե, մենք կշարունակենք աշխատել Լեհաստանի և Եվրոպայում այլ դաշնակիցների ու գործընկերների հետ՝ աջակցելու ուկրաինացի ժողովրդին և օգնելու նրան պաշտպանել իր երկիրը ռուսական ագրեսիայից։ Կշարունակենք լուրջ ծախսեր պարտադրել Ռուսաստանին։

Մենք հասկացրել ենք, որ մտադիր չենք ամերիկյան զորքեր ուղարկել ռուսական զորքերի դեմ կռվելու համար, դա չի բխում ամերիկյան ժողովրդի կամ մեր ազգային անվտանգության շահերից: Այնուամենայնիվ, մենք կշարունակենք քննարկել մի շարք գաղափարներ, այդ թվում՝ սա»,- ասել է նա։

Նույն շարքից