Կորոնավիրուս Հասարակություն Միջազգային 

Հիլարի Քլինթոնը վարակվել է կորոնավիրուսով

analitik.am

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վարակվել է կորոնավիրուսով։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, 74-ամյա Քլինթոնն այս մասին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։

«Քովիդի իմ թեստի պատասխանը դրական է։ Ունեմ մրսածության թեթև ախտանշաններ, սակայն ինձ լավ եմ զգում»,- գրել է նա։

Քլինթոնը նաև հավելել է, որ ամուսինը՝ ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը ևս թեստ է հանձնել, սակայն նրա թեստի պատասխանը բացասական էր։ Այնուամենայնիվ նա նույնպես ժամանակավորապես ինքնամեկուսացել է։

Նույն շարքից