Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Խնդրում եմ չուշացնեք Ուկրաինային ԵՄ ընդունելու որոշումը. Զելենսկի

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Եվրամիությունը չպետք է ուշացնի երկիրը միության կազմում ընդունելու որոշումը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Եվ հիմա մենք ճանապարհ ենք կառուցում, որպեսզի Ուկրաինան միանա Եվրամիությանը, խնդրում եմ, խնդրում եմ, որ չուշանցնեք որոշումը... Դուք տեսնում եք՝ ով ինչի է արժանի, և Ուկրաինան արդեն մոտ ապագայում պետք է դառնա ԵՄ անդամ..., մենք ունենք այս հնարավորությունը»,- ասել է նա Եվրախորհրդին ուղղված ուղերձում:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը մի քանի ամսվա ընթացքում կորոշի Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու հարցը։ Փետրվարի վերջին նա դիմել է ԵՄ-ին՝ երկրին անհապաղ ԵՄ անդամ դարձնելու խնդրանքով։ Մարտի 1-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ երկրի՝ ԵՄ-ին միանալու դիմումն արագացված ընթացակարգով ընդունվել է, գրանցվել և քննարկվում է։

Նույն շարքից