Հասարակություն Միջազգային Ռազմական 

Ուկրաինացի ազգայնականները պատանդ են պահում 16 երկրների ավելի քան 6,5 հազար օտարերկրացիների. ТАСС

analitik.am

Ուկրաինացի ազգայնականները պատանդ են պահում ավելի քան 6,5 հազար օտարերկրացիների: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:

«Ուկրաինացի ազգայնականները շարունակում են պատանդ պահել 16 պետությունների 6501 օտարերկրյա քաղաքացու՝ որպես կենդանի վահան», – ասել է Միզինցևը։

Նրա խոսքով՝ ուկրաինական նավահանգիստներում շարունակում են արգելափակված մնալ ավելի քան 60 արտասահմանյան նավ։ Հրետակոծության սպառնալիքը և պաշտոնական Կիևի ստեղծած բարձր ականային վտանգը նրա ներքին ջրերում և տարածքային ծովում թույլ չեն տալիս նավերին ապահով դուրս գալ բաց ծով։

Նույն շարքից