Տեսանյութեր Քաղաքականություն 

Արցախ մեկնելով՝ որևէ լավ բան չեք անում․ ձեր տեղն աղբանո՛ցն է․ Ռուստամ Բաքոյան

analitik.am

Ցավում եմ, որ ՀՀ քաղաքացիները և այն հայերը, ովքեր պետականություն են ձեռք բերել, չեն գիտակցում, որ պետականությունը վտանգի տակ են դնում իրենց գործողություններով և սպասարկում են կոնկրետ կենտրոնների շահերը։ Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

«Տարիներ շարունակ Թուրքիայի դրոշը վառելով և դրանով սերունդներին դաստիարակելով որևէ լավ բանի չեն տարել։ Եթե Թուրքիայի դրոշը վառելով ՀՀ-ի համար որևէ կոնկրետ քայլ են արել և նպաստել են որևէ դրական ընթացքի, ապա ճիշտ են արել, բայց դրա մեջ մենք որևէ լավ բան չենք տեսել։ Եթե Թուրքիայի դրոշը վառելով մտածում եք հայրենիք եք փրկում, ապա փիղ նկարեք և փիղը ճղելով՝ ձեզ պատկերացրեք, որ դու ուժեղ տղերք եք, փիղ ճղող եք։ Ցավում եմ, որ նման օրակարգ եք սպասարկում, ցավում եմ, որ ունենալով մանդատ և հնարավորություն մեր երկիրը ծանր դրությունից դուրս բերելու՝ չգիտեմ ինչով եք զբաղվում»,- ասաց Բաքոյանը։

Նույն շարքից