Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի արձագանքին

analitik.am

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, որում անդրադարձավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին:

«Նրա ելույթը տվեց ֆունդամենտալ և շատ կարևոր հարցի պատասխան: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի, ասելվով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք, կարող եմ մեջբերել՝ փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել, այն պետք է լուծվի փուլերով: Ինչու՞ է միայն այդ դրվագին անդրադարձել Սերժ Սարգսյանը, որովհետև այդ դրվագի պարզաբանմամբ ֆունդամնտալ մի հարց է լուծվում, որ 1998 թվականի իշխանափոխությունը, ոչ թե Ղարաբաղը ինչ-որ մի բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր: Սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն այս դրվագին:

Ամենևին էլ պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը՝ վերադառնալով 2018 թիվ, ասում է՝ ես ուզում էի մնալ վարչապետ Ղարաբաղի հարցի համար»,-ասաց վարչապետը:

Վարչապետը նաև անդրադարձավ Շուշիի մարտերին, նշելով՝ պատերազմը Շուշին չհանձնելու համար էր:

Նույն շարքից