Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Հիմա մենք խոսում ենք Հայաստանի ու Արցախի լինել-չլինելու մասին. Նիկոլ Փաշինյան

analitik.am

«Երեկվանից շատ քննարկվում է այն հարցը, թե ինչի՞ մասին էր իմ ելույթը: Ես էլ եմ մտածել իմ ելույթի մասին: Ես հստակ գնահատական ունեմ իմ ելույթի վերաբերյալ: Այդ ելույթով մենք տարածություն բացեցինք Հայաստանի Հանրապետության համար, Արցախի համար, որովհետև նախորդ շրջանի բանակցային գործընթացի ժամանակ Հայաստանը և Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից»,- այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իրենք ճանապարհ են բացում Հայաստանի և Արցախի համար, պետականությունը պահպանելու ճանապարհ են բացում:

«Մենք չեն որոշել լինի՞ պատերազմ. թե չլինի: Մենք չենք որոշել ոչ մի բան: Ես այսօր ամբիոնին կանգնած ասում եմ՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է: Մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, որովհետև մենք երկիր ենք, մենք ախոռ չենք, մենք երկիր ենք: Մենք քաղաքացիներ ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց և ինչքան մեզ մորթեն»,-ասաց վարչապետը:

Նույն շարքից