Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Հրադադար հաստատելու հնարավորություն կա․ Չավուշօղլու

analitik.am

Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք բանակցում ենք կողմերի հետ և ջանքեր ենք գործադրում հանդիպում կազմակերպելու համար»,- ասել է նա: Նրա խոսքով՝ հանդիպման անցկացումը կախված է ՌԴ ղեկավարի համաձայնությունից։

Չավուշօղլուն կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը հեռավոր հեռանկար չէ։

«Բուչայի դեպքերից հետո կողմերը միմյանց դատապարտող բազմաթիվ հայտարարություններ արեցին: Դա ազդեց բանակցային գործընթացի վրա: Մենք շարունակում ենք խոսել կողմերի հետ: Մենք բանակցությունների ներկա ընթացքին մոտենում ենք ոչ լավատեսությամբ, ոչ հոռետեսությամբ»,- ասել է նա։

Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան կշարունակի շփումները Մոսկվայի և Կիևի հետ, քանի որ այն «կարող է օգնել կողմերին լուծում գտնել խնդրահարույց հարցերի շուրջ»։

«Այո, Բուչայի իրադարձությունները բացասական ազդեցություն ունեցան բանակցությունների վրա, սակայն, չնայած բոլոր դժվարություններին, հրադադար հաստատելու հնարավորություն կա»,- ասաց նա։

Նույն շարքից