Հասարակություն Ռազմական 

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է, թե խաղաղապահների վերահսկողության գոտում հայկական կողմը խախտել է հրադադարը

analitik.am

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը։

«Հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրվել է Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը», – ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ռուս խաղաղապահները շուրջ 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։

Նույն շարքից