Քաղաքականություն 

Ննջեցյալների հիշատակի օրն այցելեցի Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանոցում վերաթաղված Զորավար Անդրանիկի գերեզմանին. Սուրիկ Խաչատրյան

analitik.am

Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ննջեցյալների հիշատակի օրն այցելեցի Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանոցում վերաթաղված Զորավար Անդրանիկի գերեզմանին, հարգանքի տուրք մատուցեցի ոչ միայն զորահրամանատարին, այլև բոլոր նահատակներին։

Հավերժ փառք մեր հերոսներին…»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը, նրա կինը՝ Լորետա Բարսեղյանը, երկու որդիները՝ Տրդատ և Տիգրան Խաչատրյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված երկու անձինք փետրվարի 16-ին հրավիրվել էին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Վերջիններիս գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք։

Հնարավոր է սա 1 հոգի, հուշարձան և դրսումը-ի նկարն է

Նույն շարքից