Քաղաքականություն 

«5165» շարժումը հայտնել է, թե ինչ են անելու իրենք՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո

analitik.am

«5165» շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է.

«Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո ձևավորվելու է հանրային վստահության արժանացած, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը լուծելու է նշված խնդիրները․

1․ Բանակի վերականգնում, վերազինում և մարտունակության բարձրացում,
2․ Արտաքին սպառնալիքների չեզոքացում՝ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմամբ,
3․ Ատելության մթնոլորտի վերացում՝ հանրության ներքին համերաշխության ապահովմամբ,
4․ Տնտեսական ազատությունների և սոցիալական արդարության երաշխավորում,
5․ Նոր խորհրդարանական ընտրությունների կազմակերպում՝ մեկ տարվա ընթացքում։

Վերը նշված ժամանակավոր կառավարությանը չեն անդամակցելու ՀՀ նախկին նախագահները և առավելևս չեն ղեկավարելու այն»,- նշված է հայտարարության մեջ։

Նույն շարքից