Հասարակություն Միջազգային Ռազմական 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, թե երբ կավարտվի պատերազմն Ուկրաինայում

analitik.am

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, թե երբ կավարտվի Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ռուսական հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ վերանան ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի զարգացման հետ կապված սպառնալիքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ ավարտվեն դրա խնդիրները: Դրանք ներառում են Դոնբասի խաղաղ բնակչության պաշտպանությունը, Ուկրաինայի ապառազմականացումն ու ապազգայնացումը, ինչպես նաև Ռուսաստանին սպառնացող վտանգների վերացումը, որոնք սպասվում են Ուկրաինայի տարածքից՝ ՆԱՏՕ-ի անդամակցության դեպքում»,- ասել է դիվանագետը։

Նա հավելել է, որ հատուկ գործողություններն ընթանում է նախատեսված պլանի համաձայն։

Նույն շարքից