Քաղաքականություն 

Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» բառերով ավարտվեց Մինսկի խմբի բանակցային գործընթացը. Ալիև

analitik.am

Արցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ, ապրիլի 22-ին մեկնարկել է Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը, որի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է արցախյան խնդրին:

Նրա խոսքով՝ «2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը գործնականում դադարեցվել է. պատճառը Հայաստանի նոր ղեկավարության չափազանց տարօրինակ պահվածքն էր»։

«Երբ 2018-ին Հայաստանի նոր ղեկավարությունը եկավ իշխանության, և՛ Մինսկի խմբում, և՛ մենք որոշակի հույս ունեինք... որ իշխանության եկած քաղաքական գործիչների նոր սերունդը կհասկանա իրականությունը, որ նրանք ի վիճակի չեն պատերազմել Ադրբեջանի դեմ: Սակայն 2019 թվականին Հայաստանի ղեկավարությունը բոլորովին այլ դիրքորոշում որդեգրեց։ Երկրի ղեկավարության հնչեցրած անհեթեթ մտքերը փաստացի վերջ դրեցին բանակցային գործընթացին։ «Արցախը Հայաստան է և վերջ» բառերով ավարտվեց բանակցային գործընթացը, և այս հայտարարությունից հետո ինձ այցելած Մինսկի խումբը շատ անորոշ վիճակում էր։ Այս հայտարարությունից հետո անհնար էր որևէ բանակցություն վարել, քանի որ բանակցությունների էությունն արդեն այն էր, որ «օկուպացված հողերը» կազատագրվեն»,- ասել է Ալիևը:

Աղբյուրը՝ tert.am

Նույն շարքից