Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն. Նիկոլ Փաշինյան

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն: Այս մասին Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հստակ տեսնում ենք, որ համանախագահող բոլոր երկրները ԼՂ հարցի կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել, բայց նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելում են տարածաշրջան ու քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձառությունն՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր է տալիս», - ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Փառուխ չափազանց անհանգստացնող փաստ է, և հույս հայտնեց, որ ԼՂ-ում խաղաղապահները կապահովեն ադրբեջանական ստորաբաժանումների լիարժեք դուրսբերումը:

Նույն շարքից