Գլխավոր Քաղաքականություն 

ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին տեղյակ եմ պահել Արցախի նախագահին․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 22-ին հրավիրված կառավարության նիստում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին աշխատանքային կարգով տեղյակ է պահել Արցախի նախագահին: «Այս գործելակերպը նորություն չէ, և այսպես վարվել եմ միշտ Ռուսաստանում, Եվրոպայում, Հայաստանում տեղի ունեցած բանակցություններից, քննարկումներից հետո, և Արցախի նախագահն էլ իր հերթին այդ բանակցությունների արդյունքները ներկայացրել է Արցախի քաղաքական վերնախավին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը:

Նա նորություն չհամարեց նման  գործելակերպը և նշեց, որ միշտ շարունակելու է այդպես:

«Բանակցությունների ամեն փուլից հետո տեղեկությունները մանրամասն կիսում եմ հայաստանյան իշխանական, քաղաքական ամենատարբեր շրջանակների հետ: Մշտապես պատրաստակամություն եմ ցուցաբերել այդ բովանդակությունը կիսել նաև խորհրդարանական ընդդիմության հետ, բայց վերջիններս մշտապես հրաժարվում են նմանօրինակ քննարկումներից, թերևս, հասկանալի պատճառներով, որպեսզի այլազան դավադրության տեսությունների մասին լեգենդներ ստեղծեն և այդ լեգենդները դնեն իրենց գործունեության հիմքում»,-հավելեց նա:

Նույն շարքից