Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

«Մի աջակցեք ցեղասպանությանը». երթ Թբիլիսիում

analitik.am

Թբիլիսիում մեկնարկել է «Մի’ աջակցեք ցեղասպանությանը» երթը, փոխանցում է Aliq.ge-ն։

Ֆիլհարմոնիայի մոտ հավաքված վիրահայերը երթով շարժվում են դեպի Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատուն։

Երթի ընթացքում հնչում են հայրենասիրական երգեր: Ցուցարարների ձեռքում են Հայաստանի և Վրաստանի դրոշներ, ինչպես նաև թուրքալեզու գրառումներ:

Ճանապարհի մի հատվածը կաթվածահար է եղել այս պահին:

Ընդգծենք, որ հիմնական պահանջները և ցույցի շարունակությունը կլինի Թուրքիայի դեսպանատան դիմաց:

Հիշեցնենք նաև, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր Վրաստանի տարբեր շրջաններում բնակվող էթնիկ հայերը պահանջատիրական երթ կամ մոմավառություն են անցկացրել:

Նույն շարքից