Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Լը Պենն ընդունել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում պարտությունը

analitik.am

Ֆրանսիական Le Monde պարբերականը հրապարակել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլի նախնական արդյունքները։

Դրանց համաձայն՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնը առաջատար է։ Մարին Լը Պենը ընդունել է պարտությունը, նրա շտաբում երկրորդ փուլի առաջին արդյունքները դիմավորեցին դժգոհ բացականչություններով ու «Մարի՛ն, Մարի՛ն» բացականչություններով։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում տեղի են ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով կորոշվի հաղթողը, ով կղեկավարի երկիրը առաջիկա հինգ տարիներին։ Ապրիլի 10-ին կայացած առաջին փուլի արդյունքներով ֆրանսիացիները պետք է ընտրություն կատարեյին գործող նախագահ Էմանուել Մակրոնի, ով առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, և Ազգային հանրահավաքի թեկնածու Մարին Լը Պենի միջև։

Նույն շարքից