Իջևանից մեկնարկում ենք հանուն հավերժական Հայաստանի երթը՝ Yerkir.am-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, ով նույնպես միացել է արժանապատիվ քաղաքացիների երթին դեպի Երևան։
«Սա խորհրդանշական ու պատմական մի հանգրվան է։ Իմ թիկունքում ծածանվում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դրոշները և մենք կշարժվենք դեպի Երևան»,-ասաց Ասպրամ Կրպեյանը։