Բարի օր Իրավական Քաղաքականություն 

Փաշինյանը զանգվածային մարդասպանության մասին խոստովանություն է արել․ զոհվածի ծնող

analitik.am

Շառլ Ազնավուրի հրապարակից շարժվելու ենք Կառավարության շենքի մոտ, այդ ոճրագործներին նվեր ենք հանձնելու, ասելու ենք նրանց մասին այն, ինչ մտածում ենք, որից հետո շարժվելու ենք Դատախազություն՝ ներկայացնելու մյուս ծնողների կողմից ներկայացված փաստաթղթերը և ստորագրությունները, որոնք հավաքվել են ծնողների և հարազատների կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված, Ցորի զորամասի զինծառայողներից մեկի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը։

«Մեզ կանչել են Դատախազություն, զրուցել ենք դատախազ Մուրադյանի հետ, մեզ ասաց, որ նույն անձի՝ Նիկոլ Փաշինյանի, վերաբերյալ ևս 4 հաղորդում է եղել հանցագործության մասին, դրանց ընթացք է տրվել և իրականացվում է  քննություն։ Մեր ներկայացրած հաղորդումը նույնպես միանալու է այդ գործերին։ Մեզ համար սկբունքորեն անընդունելի է, որ մեր հաղորդումը քննվելու է մյուս հաղորդումների հետ նույն գործի շրջանակերում»,- ասաց Անահիտ Մանասյանը։

Ծնողները նշեցին, որ Փաշինյանի ելույթի մեջ կար զանգվածային սպանության մասին խոստովանություն և դիմելու են Հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի գործը առանձնացվի և քննվի առանձին։

Հարցին՝ վստահություն կա՞, որ ներկա իշխանությունների օրոք պատշաճ քննություն կիրականցվի, Մանասյանը ասաց․ «Չի՛ կարելի բոլոր պետական կառույցների նկատմամբ անվստահություն հայտնել և ոչինչ չանել։ Հետևողական ենք լինելու, որ պատշաճ քննություն տարվի»։

Ծնողներից Եղիշե Զաքունցը  նշեց, որ իրենց պահանջն է, որ Նիկոլ Փաշինյանը և մյուս ՔՊ-ականները հեռանան և օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրեն։

Նույն շարքից