Քաղաքականություն 

Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է մտնել ՀՅԴ գրասենյակ ու ապօրինություններ թույլ տալ․Իշխան Սաղաթելյան

analitik.am

Իշխանության ղեկին հայտված «Քաջ Նազարը» տվայտանքի մեջ է և ունի մեկ հենարան՝ ոստիկանությունը, որը այդ մարդու հրահանգով շարունակում է ապօրինություններ անել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է մտնել Դաշնակցության գրասենյակ ու շարունակի այս ապօրինությունները։ Մենք այստեղ ենք և թույլ չենք տալու։ Մեր երիտասարդները իրականացրել են խաղաղ անհնազանդության ակցիա, որը իրենց քաղաքացիական իրավունքն է։ Երեկվանից սկսած ոստիկանությունը սկսել է դուրս գալ իր գործառույթների շրջանակներից։ Այս տղաները, որ նման ապօրինի կերպով ձերբակալում են, պատերազմում կորցել են իրենց ընկերներին, եղբայրներին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Վերջինս նշեց, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է ժողովրդից, որի համար ունի բոլոր հիմքերը։

Ապրիլի 26-ին ոստիկանները ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնից բերման են երեք երիտասարդի, այդ թվում աշխատակիցներից մեկին՝ Կոմիտասի պողոտան փակելու համար։

Ավելի վաղ՝ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, ոստիկանները ապօրինի շրջափակել են Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնը և սպասում են դատարանի որոշմանը որպեսզի ներս մտնեն։

Նույն շարքից