Միջազգային Քաղաքականություն 

Բայդենն այս անգամ շփոթել է կրթության նախարարի պաշտոնը

analitik.am

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին սխալ է արտահայտվել՝ Միացյալ Նահանգների կրթության նախարար Միգել Կորդոնային անվանելով սենատոր։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս անգամ Բայդենը սխալ է արտահայտվել Սպիտակ տանը ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ես պետք է անսամ ձեր բոլորի խոսքին, ինչը, ինչպես գիտեմ, անում է սենատոր Կորդոնան», - ասել է Բայդենը։ Այնուամենայնիվ, մեկ այլ անգամ դիմելով կրթության նախարարին, Բայդենը չի սխալվել նրա պաշտոնը նշելիս։

Հիշեցնենք, որ սա ԱՄՆ նախագահի առաջին լեզվի սայթաքումը չէ։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը  չէր կարողանում հիշել Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության ղեկավար Դին Քրիսվելի ազգանունը, ինչը տեղի է ունեցել նրա հետ զրուցելուց ընդամենը մի քանի րոպե անց։

Դրանից առաջ ԱՄՆ նախագահը շփոթել է Միչիգանի նահանգապետի անունը, իսկ բանակցությունների ընթացքում չի կարողացել հիշել Ավստրալիայի վարչապետի անունը։ Բացի այդ, Բայդենը մի քանի անգամ պետության ղեկավար է անվանել ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին, իսկ վերջերս ամերիկացի առաջնորդը չի կարողացել արտասանել կոնգրեսական Էրլ Բլումենաուերի ազգանունը։ Այն բանից հետո, երբ նա երկու անգամ չի կարողացել արտասանել քաղաքական գործչի ազգանունը, Սպիտակ տան ղեկավարն ասել է.«Ես գիտեմ, ես գիտեմ, կարող եք ինձ Բիդեն անվանել»:

Նույն շարքից