Հասարակություն Քաղաքականություն 

Շուշիում միջազգային գիտաժողով կանցկացվի

analitik.am

Արցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, տեղի կունենա միջազգային գիտաժողով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

««Աղդամ» ինքնաթիռով թռչում ենք Ֆուզուլիի նորակառույց օդանավակայան և մեկնում Շուշա (Շուշի-Tert.am)՝ Shusha Majlis Discussion ձևաչափով միջազգային վերլուծական կենտրոնների հետ «Հարավային Կովկասի զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողով անցկացնելու համար։ Շուշան (Շուշի-Tert.am) վերածվում է տարածաշրջանի դիվանագիտական մայրաքաղաքի»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նույն շարքից