Հասարակություն Միջազգային 

Սումգայիթի արդյունաբերական պարկում բռնկված խոշոր հրդեհը մարվել է

analitik.am

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի Հաջի Զեյնալաբդին գյուղի «Ազերսուն» արդյունաբերական պարկում (Բաքվից մոտ 35 կմ հեռավորության վրա) ապրիլի 28-ին բռնկված հրդեհն ամբողջովին մարվել է:

Այս մասին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը, գրում է minval.az-ը։

Ներկայում տարածքում քանդվում են հրդեհված շինությունները, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։

Հրդեհի պատճառների պարզաբանմամբ զբաղվում է քննչական խումբը։

Նույն շարքից