Քաղաքականություն 

«Ոստիկանների միջոցով իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում»․ Դիմադրության շարժումը Մեծամորից շարունակում է քայլերթը

analitik.am

Ընդդիմության խումբը, որը երեկ քայլերթ էր սկսել Սարդարապատից, այսօր շարունակում երթը՝ Մեծամորից դեպի Երևան։ Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները ողջունում են իրենց և միանում շարժմանը։

«Քաղաքացիներից շատերը կանգնում և մեր կարգախոսներն են բացականչում, որոշները ասում են, որ սխալվել են 2018-ին և 2021-ին և հասկացել են, որ խաբվել են»,- ասաց նա։

Անդրադառնալով մայրաքաղաքում ակցիաների ընթացքում ոստիկանների գործողություններին՝ Մանուկանն ասաց, որ իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում ոստիկանների միջոցով շարժումը ճնշելու համար։

Հիշեցնենք, որ Դիմադրության շարժման արդեն 4 խումբ Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից քայլերթով գալիս է Երևան։

Նույն շարքից