Հասարակություն 

Փամբակ գետից փրկարարները դի են դուրս բերել․ԱԻՆ

analitik.am
Մայիսի 8-ին, ժամը 11:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ  Վահագնաձոր գյուղի մոտակայքում՝ Փամբակ գետում, դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները գետից դուրս են բերել Ա․ Ս․-ի (ծնված 1973 թ․)  դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Նույն շարքից