Քաղաքականություն 

Էյֆելյան աշտարակը` Ուկրաինայի դրոշի գույներով

analitik.am

Ֆրանսիայի մայրաքաղաքի Էյֆելյան աշտարակը «ներկվել» է Ուկրաինայի դրոշի գույներով։ Փարիզի խորհրդանիշը լուսավորվել է կապույտ և դեղին գույներով՝ ի աջակցություն Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում ուկրաինացի ժողովրդին։

Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահության թվիթերյան էջը։

«Եվրամիության Խորհրդում Ֆրանսիայի նախագահության կապակցությամբ Եվրոպայի օրվա առթիվ և ի նշան Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության՝ Էյֆելյան աշտարակն այսօր երեկոյան լուսավորվել է Ուկրաինայի պետական դրոշի գույներով»,- նշված է  հայտարարության մեջ։

Նույն շարքից