Բարի օր Հասարակություն 

QR կոդ այլևս չի պահանջվի

analitik.am

QR կոդ ներկայացնելու պահանջն ուժը կորցրած է ճանաչվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում  ներկայումս կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը հարաբերականորեն կայուն է,մեղմացվել են գործող սահմանափակումները։

Մասնավորապես, ուժը կորցրած է ճանաչվել հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս այցելուների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության սերտիֆիկատի կամ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատի ներկայացման պահանջը:

Վերը նշված փոփոխությունն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Նույն շարքից