Միջազգային Քաղաքականություն 

Ղազախստանն ու Թուրքիան ստորագրել են 1 միլիարդ դոլարի համաձայնագրեր

analitik.am

Անկարայում Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի Թուրքիա կատարած այցի ընթացքում ստորագրվել են 1 մլրդ դոլարի համաձայնագրեր։ Այս մասին Տոկաևը հայտարարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Բանակցությունների արդյունքներով ստորագրվել են 1 միլիարդ դոլարի փաստաթղթեր»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Տոկաևը Թուրքիան անվանել է շատ կարևոր ռազմավարական գործընկեր և Էրդողանին հրավիրել այցելել Ղազախստան։

Ղազախստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև բանակցությունների արդյունքում ստորագրվել է 15 փաստաթուղթ, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության վերաբերյալ։

Նույն շարքից