Քաղաքականություն 

Երթի մասնակիցների թիվը նվազել էր եղանակային պայմաններից ելնելով․ Իշխան Սաղաթելյան

analitik.am

Բռունցքներդ բարձր, թո՛ղ այս շենքում նստած դավաճանը տեսնի՝ քանի հազար վարչապետ է եկել իր հետևից։ Այս մասին Կառավարության շենքի մոտից այսօր հայտարարել է  ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«Նիկո՛լ, դու իմացիր, ամեն օր ու ամեն ժամ գալու ենք քո հետևից, դու ժողովրդին այսուհետ նայելու ես ոստիկանական պատնեշի ու փշալարերի հետևից, դու Հայաստանում որևէ հենարան չունես, բացի այս ոստիկանական ուժերից։ Ուժային ողջ պետական համակարգը կենտրոնացրել ես քո իշխանությունը պահելու համար, որը, վստահեցնում ենք քեզ, չի՛ ստացվելու։ Իմացի՛ր, քեզ քիչ հաշված օրեր են մնացել»,- ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ եղանակային պայմաններից ելնելով՝ երթի մասնակիցների թիվը նվազել էր։

«Մարդիկ ասում էին՝ շարժումը մարեց, այլևս վերջացավ, տեսեք՝ մեր հայրենակիցների վերջը չի երևում»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

 

Նույն շարքից