Հասարակություն 

Հողանցման երկաթե սյունից քաղաքացիները իջեցրել են 30-35 տարեկան տղամարդու դի. Shamshyan.com

analitik.am

Երեկ՝ մայիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:25-ի սահմաններում Արտակարգ իրվավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազնվաձոր համայնքին մոտակա դաշտամիջյան հատվածում ծառից կախված դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից  ու մինչ հրշեջ-փրկարարները կհասնեին, տեղի ուժերով հողանցման երկաթե սյունից քաղաքացիները իջեցրել են 30-35 տարեկան տղամարդու դի, այնուհետև հրշեջ-փրկարարները մոտ 2 կմ ոտքով դին մոտեցրել են երթևեկելի գոտի և հանձնել ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներին:

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նույն շարքից