Քաղաքականություն 

Թուրքիան հայտնել է, որ դեմ է ահաբեկիչներին աջակցող պետություններին

analitik.am

Թուրքիան դեմ չէ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը, սակայն դեմ է արտահայտվում ահաբեկիչներին աջակցող երկրներին։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մենք առևտուր չենք անում, սա քաղաքական առևտրի տարր չէ։ Մենք հստակ դիրքորոշում ունենք, այն է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան պետք է ամբողջությամբ դադարեցնեն համագործակցությունն ահաբեկչական կազմակերպությունների հետ և չեղարկեն դեպի Թուրքիա պաշտպանական արդյունաբերության համար անհրաժեշտ ապրանքների մատակարարման արգելքը։ Թուրքիան դեմ չէ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, մենք դեմ ենք ահաբեկիչներին աջակցող պետություններին»,-ասել է նախարարը։

Նույն շարքից