Հասարակություն 

Շվեյցարիայում այսուհետ մահացած մարդու օրգանները կարող են օգտագործել փոխպատվաստման նպատակով

analitik.am

Շվեյցարիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով քաղաքացիները հավանություն են տվել օրենդրական փոփոխությանը, որի համաձայն երկրի բոլոր քաղաքացիներն այսուհետ համարվում են օրգանների փոխպատվաստման համար պոտենցիալ դոնորներ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դոնորության վերաբերյալ նոր օրենսդրական փոփոխության համաձայն, մահից անմիջապես հետո կարող են մարդու օրգաններն օգտագործել փոխպատվաստման նպատակով: Դա այսուհետ Շվեյցարիայում համարվելու է օրինական, եթե մարդը կենդանության օրոք բացահայտ չի արգելել դա անել: Նախկինում կարելի էր մահացած մարդու օրգաններն օգտագործել փոխպատվաստման համար միայն այն դեպքում, եթե նա կենդանության օրոք համաձայնություն էր տվել:

Նույն շարքից