Բարի օր Քաղաքականություն 

Չինաստանը կոչ է արել դադարեցնել անօրինական պատժամիջոցների կիրառումն, այլ երկրներում գունավոր հեղափոխություններ սադրելը

analitik.am

Պեկինը կոչ է անում G7անդամ  երկրներին կենտրոնանալ խաղաղության վրա, դադարեցնել անօրինակ պատժամիջոցների կիրառումը և այլ երկրներում գունավոր հեղափոխություններ սադրելը: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: Փոխանցում է Ria.ru-ն:

«Մենք կոչ ենք անում G7անդամ երկրներին իսպակես կենտրոնանալ խաղաղության և ամբողջ աշխարհի զարգացման  վրա, դադարել կիրառել երկակի կամ նույնիսկ բազմակի ստանդարտներ, դադարել ինչ-որ պատճառով կամ առանց պատճառի ռազմական ինքնաթիռներ և նավեր ուղարկել  այլ երկրների սահմանների մոտ՝ իրենց ուժը ցուցադրելու նպատակով »,- ասել է դիվանագետը:

 

Նա նաև կոչ արեց G7անդամ երկրներին դադարեցնել ամեն հարմար պահի այլ երկրներ ուղևորվելն ու այնտեղ  գունավոր հեղափոխություններ կազմակերպելը:

 

 

Նույն շարքից