Իրավական 

ՀՀ կառավարությունը պարտավորվել է 16,500 եվրո վճարել ԼԳԲՏ համայնքի անդամին

analitik.am

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել 12 հազար եվրո վճարել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ  Արմինե Օգանեզովային (Ծոմակ)։ Եվս 4.5 հազար եվրո Հայաստանի կառավարությունը պետք է վճարի նրա դատական ծախսերի համար։

Եվրոպական դատարանը համարել է, որ նրա իրավունքները խախտվել են։

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ 1980 թվականին Շվեդիայում ծնված Ծոմակը հայտնի է եղել որպես լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդերների (ԼԳԲՏ) համայնքում, իսկ Երևանի կենտրոնում 2012 թվականին պայթեցված  DIY փաբը հայտնի է եղել որպես համայնքի անդամների հավաքատեղի։

Ավելի ուշ պարզվել էր, որ փաբը հրկիզողները ՀՅԴ անդամներ են։ Նրանցից երկուսը, որոնց դեմքը ֆիքսվել էր տեսախցիկով, 2013-ին մեղավոր էին ճանաչվել, դատապարտվել 2 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ էին արձակվել։

Նույն շարքից