Քաղաքականություն 

ՌԴ-ի հետ խոսակցությունը չի կարող կառուցողական լինել. ԱՄՆ Պետքարտուղարություն

analitik.am
ԱՄՆ-ում կարծում են, որ ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև բանակցությունն այս փուլում չի կարող կառուցողական լինել: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«ՌԴ-ն մեզ հիմքեր չի տալիս եզրակացնելու, որ երկխոսությունը ներկայիս իրավիճակում կառուցողական կարող է լինել» ,- ասել է Փրայսը՝ նշելով, որ վերջին անգամ Լավրովը և Բլինկենը խոսել են փետրվարի 12-ին:
Նրա խոսքով, ամերիկյան կողմը պատրաստ կլիներ վերցնել հեռախոսը, եթե խոսակցությունը կառուցողական արդյունքների տաներ, սակայն ներկայիս իրավիճակում հնարավոր չէ նման ակնկալիքներ ունենալ: Փրայսը նաև ասել է, որ Վաշինգտոնի և  Մոսկվայի միջև կապն աշխատում է, սակայն դիվանագիտական առաքելությունների աշխատանքներում առաջացած դժվարություններն էական սահմանափակումներ են առաջացնում:

Նույն շարքից