Քաղաքականություն 

Կադիրովը վախենում է միայն Աստծուց և Պուտինից․ polit.ru

analitik.am

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «ծիծաղելի» է որակել իր և ընտանիքի անդամների նկատմամբ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները։ Նրա խոսքով՝ ինքը միայն վախենում է «Աստծո և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատժամիջոցներից»։ Այս մասին նա խոսել է համառուսաստանյան  «Նոր հորիզոններ» ֆորումում ունեցած ելույթի ժամանակ, գրում է polit.ru-ն։

«Դա ծիծաղելի է: Կինս և ամուսնացած աղջիկներս երբեք քաղաքականությանը չեն մասնակցել, ոչ մի տեղ չեն աշխատել։ Եվ, այնուամենայնիվ, նրանք պատժամիջոցներ կիրառեցին նրանց դեմ... Նրանք պարզապես ուզում են մեզ վախեցնել: Ես վախենում եմ Ամենակարողի և երկրի նախագահի պատժամիջոցներից, մնացածն անհեթեթություն է»,- ասել է Կադիրովը։

Չեչնիայի ղեկավարը նաև հակառուսական պատժամիջոցները համեմատել է շրջափակման հետ։

«Մեր երկրին դեմ են 40-ից ավելի պետություններ։ Նրանք պատժամիջոցներ սահմանեցին ամբողջ ռուս ժողովրդի դեմ։ Ուզում են քանդել... ստալինգրադցիներ... Նույնը՝ սով, ցուրտ, որպեսզի տնտեսությունը փլուզվի»,- ասել է Կադիրովը։

Նույն շարքից