Հասարակություն 

ԱԱԾ կապիտանն ինքնասպանություն է գործել` շենքից նետվելու միջոցով (լուսանկարներ) Shamshyan.com

analitik.am

Այսօր՝ մայիսի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ Ժամը 04։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մինսկի փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։

Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 32-ամյա Մամիկոն Օ-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել՝ նշված շենքի 6-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով։ Կայքի տեղեկություններով՝ մահացած Մամիկոն Օ-ն ծառայում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, կոչումով կապիտան էր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից