Բարի օր Տնտեսություն 

Մարզպետարաններին կհատկացվի 790 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի համար

analitik.am

Գործադիրի որոշմամբ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացնել 790,165.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այն վերաբերում է 2020-2021 թթ. ծրագրերին. «Ընդհանուր առմամբ 29 ծրագիր է, որոնցից 3-ը՝ 2020 թվականի: Այն վերաբերում է 25 համայնքների: Ըստ այդմ՝ Արագածոտնի մարզին կհատկացվի 33 մլն դրամ, Արմավիրին՝ 52 մլն դրամ, Գեղարքունիքին՝ 84 մլն դրամ, Լոռիին՝ 147 մլն դրամ,  Կոտայքին՝ 98 մլն դրամ,  Շիրակին՝ 39 մլն դրամ, Սյունիքին՝ 268 մլն դրամ,  Վայոց ձորին՝ 42 մլն դրամ,  Տավուշին՝ 26 մլն դրամ: Բոլոր ծրագրերն ավատված են: Այսօրվա դրությամբ,  2022 թվականին սուբվենցիոն ծրագրերի համար կառավարությունն արդեն 5,6 մլրդ դրամ իր մասնաբաժինը հատկացրել է»:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության այսօրվա որոշմամբ  հատկացվող գումարով իրականացված ծրագրերը: Մասնավորապես՝  Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում իրականացվել են գազիֆիկացման աշխատանքներ,  հասարակական նշանակության շինությունների կառուցում, հիմնանորոգում և հասարակական նշանակության տարածքների բարեկարգում,  փողոցների արտաքին լուսավորություն, Ագարակ համայնքի փողոցների արտաքին լուսավորության աշխատանքների իրականացում   : Արմավիրի մարզի Տանձուտ համայնքում իրականացվել են  ջրամատակարարման ցանցի վերակառուցում և ընդլայնում, Արտամետ համայնքում՝  խորքայի հորի հորատում, Դալարիկ համայնքում՝  բազմաբնակարան շենքերի տանիքների վերակառուցում:  Գեղարքունիքի մարզում իրականացվել են հետևյալ ծրագրերը՝ Մադինա համայնքի ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներ,        Վաղաշեն համայնքի  վարչական շենքերի  և մանկապարտեզի շենքի տանիքներին  արևային  կայանների կառուցման աշխատանքներ, Գեղամավան համայնքի ճանապարհների վերանորոգում: Լոռու մարզպի Արջուտ համայնքի կարիքների համար ձեռք է բերվել տեխնիկա՝  տրակտորներ, հողաֆռեզ, խոտի հավաքիչ-հակավորիչ,  բարեկարգվել են                Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի փողոցները, ընդլայնվել և արդիականացվել է  Տաշիր համայնքի փողոցների լուսավորության ցանցը և այլն:

Վարչապետն ընդգծել է նաև սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ հանրային հաշվետվողականության ապահովման  ու դրանց որակի վերաբերյալ տվյալների հավաքագրման անհրաժեշտությունը:

Նույն շարքից