Քաղաքականություն 

Լիտվայի նախագահին դիմավորել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

analitik.am
Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ:
Օդականավակայանում հյուրերի դիմավորման պաշտոնական արարողությանը մասնակցել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Այցի շրջանակում  նախատեսված են հանդիպումներ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում: Օրակարգում երկկողմ գործակցությանն առնչվող մի շարք հարցերի քննարկումն է:

Նույն շարքից