Քաղաքականություն 

Պուտինը պետք է պարտվի Ուկրաինայում. Ֆրանսիայի ԱԳ նախարար

analitik.am
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Տրասսը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն չեն ցանկանում Ռուսաստանում իշխանափոխություն անել:
Իտալական  Corriere della Sera թերթին տված հարցազրույցում նա նշել է, որ համաձայն չէ Էմանուել Մակրոնի այն տեսակետի հետ, որ Ռուսաստանին պետք է ուկրաինական ճգնաժամից դուրս գալու ուղի տալ:
«Պուտինը պետք է պարտվի Ուկրաինայում, իսկ մենք պետք է տեսնենք Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումն, այս մասին մենք շատ հաճախ ենք հայտարարել»,- ասել է Տրասսը՝  նշելով, որ ի նկատի ունի Ռուաստանի կողմից օկուպացված ամբողջ տարածքը:

«Մենք իշխանափոխության չենք ձգտում, սակայն մենք պետք է համոզվենք, որ Ռուսաստանն այլևս երբեք ի վիճակի չի լինի նման ագրեսիվ գործողություններ իրականացնել »,- եզրափակել է նա:

Նույն շարքից