Apple-ը IPhone 14-ը կներկայացնի սեպտեմբերի 13-ին: Այս մասին հայտնում է iDrop News-ը:
Նշվում է, որ միջոցառման ձևաչափը դեռ հայտնի չէ, եթե ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր բռնկումներ լինեն, ապա Apple-ը միջոցառումն առցանց կանցկացնի:
Ըստ տեղեկության, սեպտեմբերին ներկայացվելու է նոր iPhone 14-ը, որը ներառելու է 4 սարք. Նոր iPhone 14-ի գինը սկսվելու է 799 ԱՄՆ դոլարից, iPhone 14 Max-ը՝ 899 դոլարից, iPhone 14 Pro -ն՝ 1099 դոլարից իսկ , iPhone 14 Pro Max -ը՝ 1199 դոլարից: Նշվում է նաև, որ կարող են ներկայացվել նաև AirPods Pro երկրորդ սերնդի ականջակալները:
Տեղեկության համաձայն, Apple-ը պետք է նաև ներկայացնի խելացի ժամացույցների 3 տեսակ՝ Apple Watch 8, Apple Watch SE և սպորտային Extreme Edition, ինչպես նաև հնարավոր է ներկայացվի նոր Mac համակարգիչ:
Ավանդույթի համաձայն, Apple-ը հունիսի 6-ին կանցկացնի WWDC կոնֆերանսը, որի ժամանակ կներկայացվի iOS 16 և այլ օպերացիոն համակարգերի նոր տեսակներ: