Բարի օր Իրավական 

Արթուր Գալեյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից

analitik.am

44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, մերժեց Գալեյանին կալանավորելու մասին միջնորդությունը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։ Միաժամանակ ոչ իրավաչափ է համարել նաև ձերբակալությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին ռազմական ոստիկանությունը ձերբակալել էր Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին և նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին:

Քննչական կոմիտեն հայտնել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով:

Նույն շարքից