Տնտեսություն 

Կառուցվելու է շների համար առանձին «աշխատելու» վայր՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի արդիականացման ծրագրով

analitik.am

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում արդիականացման ծրագիր է իրականացվում: Այն իրականացվում է 2021թ-ից, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հետ համատեղ: Արդիականացման ծրագրով կենտրոնին հատկացվել է մոտ 7 հազար քառակուսի մետր հողատարածք, կառուցվելու է շների համար առանձին «աշխատելու» վայր, որընպաստելու էանխափանաշխատանքին։  Շնագիտական կենտրոնում նախատեսվում է կառուցելանգար, օդանավակայանիիմիտացիոնսրահ, որը լիարժեք կապահովի  աշխատանքը նաև օդանավակայաններում:

Այս պահին կենտրոնում ուսումնասիրում են միջազգային փորձը, կնորացվի  գույքը: Կենտրոնի ղեկավար Կարեն Բալայանը  վստահեցրել է, որ նոր մոտեցումներ կլինեն, ինչը կնպաստի մաքսանենգության դեմ պայքարի առավել արդյունավետ աշխատանքին:

ՊԵԿ շնագիտական կենտրոնում  4 ցեղատեսակի 26 շուն է բնակվում:

Նույն շարքից