Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում երթ է անցկացվել՝ ուղղված խորհրդային ժառանգությունից հրաժարվելուն: Կազմակերպիչները պահանջում են ամբողջ երկրից հեռացնել խորհրդային հուշարձաններն, ինչպես նաև արտաքսել Լատվիայի նկատմամբ ոչ լոյալ տրամադրված անձանց: Այս մասին հայտնում է Delfi.lv-ն:
Նշվում է, որ հավաքված մոտ մի քանի հազար մարդիկ պահանջում են ամբողջովին հեռացնել երկրից խորհրդային շրջանից ժառանգություն մնացած հուշարձաններն, արձանները և խորհրդային անցյալի հետ կապ ունեցող ամեն ինչ: