Իսրայելում գրանցվել է կապիկի ծաղիկի վարակվածության առաջին դեպքը: Այս մասին հայտնում է իսրայելական 12 -րդ ալիքը :
Նշվում է, որ վարակակիրը 30 տարեկան տղամարդ է, ով վերջերս է վերադարեձել արտասահմանյան գործուղումից, որից հետո հիվանդանոց է դիմել արդեն ախտանիշներով: Այս պահի դրությամբ տղամարդը մեկուսացված է, վիճակը թեթև է, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: