Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ն քննարկում է Մոլդովային ռազմամթերք տրամադրելու հարցը

analitik.am

ՆԱՏՕ-յի գործընկերները քննարկում են Մոլդովային զենք տրամադրելու հարցը: Այս մասին The Daily Telegraph-ին  հայտարարել է բրիտանական ԱԳՆ ղեկավար Լիզ Տրասսը:

Նա նշել է, որ Մոլդովան նույնպես պետք է ՆԱՏՕ-յի ստանդարտներին համապատասխան զինված լինի՝ նշելով, որ այս հարցն արդեն քննարկվում է:

Տրասսը նաև հայտնել է, որ այս հարցը քննարկվում է, քանի որ  Մոլդովայի համար սպառնալիք կա Ռուսաստանի կողմից: Նա նաև նշել է, որ Մոլդովային կտրամադրվի ռազմամթերք, որը կփոխարինի ռուսական ռազմամթերքին, ինչպես նաև մոլդովացի զինվորականներն այդ զենքերն օգտագործելու ուսուցում կանցնեն :

Նույն շարքից