Քաղաքականություն 

Զելենսկին առաջարկում է ռուսական միջոցները բռնագանձել և փոխհատուցում տալ ռուսական ագրեսիայից տուժած երկրներին

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է արտասահմանյան երկրներներին բազմակողմանի պայմանագիր կնքել, որի համաձայն արտասահմանում գտնվող Ռուսաստանի ակտիվները կբռնագանձվեն և կփոխանցվեն Ուկրաինային և այլ երկրներին:  Այս մասին հայտարարել է Զելենսկին իր գրասենյակի Տելեգրամի ալիքում տեղադրված տեսաուղերձի ժամանակ:

Զելենսկին առաջակում է այնպիսի պայմանագիր կնքել, որի շնորհիվ Ռուսաստանի գործողություններից տուժած երկրները կկարողանան փոխհատուցում ստանալ ռուսական միջոցներից:

«Այդպիսի պայմանագրի հիմքով ռուսական միջոցները և գույքը , որը գտնվում է այլ երկրների իրավասության տիրույթում, պետք է կալանքի տակ դրվեն կամ սառեցվեն, ապա բռնագանձվեն և ուղարկվեն հատուկ ստեղծված հիմնադրամ, որտեղից էլ ռուսական ագրեսիայից տուժածները կարող են փոխհատուցում ստանալ: Դա արդար կլինի» ,- ասել է Զելենսկին:

 

Նույն շարքից