Հասարակություն 

Ամռանը կապիկի ծաղիկը կարող է տարածվել. ԱՀԿ ներկայացուցիչ

analitik.am

Կապիկի ծաղիկով հիվանդացության դեպքերի թվի աճ կարող է գրանցվել ամռանը: Այս մասին ասել է ԱՀԿ Եվրոպական տարածքային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն:

Նա նշել է, որ ամռանը Եվրոպայում շատ են զանգվածային միջոցառումները, փառատոները և երեկույթներն, ինչը կարող է կապիկի ծաղիկի տարածման պատճառ հանդիսանալ:

Նա նաև հայտնել է, որ եվրոպական  ավելի քան 8 երկրում արդեն գրանցվել է կապիկի ծաղիկի վարակվածության դեպք: Եվրոպայի սահմաններից դուրս վարակվածության դեպք գրանցվել է նաև Ավստրալիայում, Կանադայում և ԱՄՆ-ում:

Այս շաբաթ Եվրոպայում գրանցվել է ավելի քան 100 վարակվածության դեպք, Գերմանիայի իշխանություններն էլ հայտարարել են, որ այս բռնկումն արդեն կարելի է համարել եվրոպական շրջանում եղած ամենախոշորը:

Նշենք, որ կապիկի ծաղիկը հազվագյուտ ինֆեկցիոն հիվանդություն է, որն ավելի շատ տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի առանձին շրջաններում: Կապիկի ծաղիկի ախտանիշներն են՝ սրտխառնոց, բարձր ջերմություն, ցան, քոր և մկանային ցավեր: Վիրուսը տարածվում է շփման միջոցով:

 

Նույն շարքից