Բարի օր Հասարակություն 

Արջը հարձակվել է 67-ամյա Սամվել Լևոնյանի վրա.shamshyan.com

analitik.am

Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այդ օրը, ժամը 11։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի «Շորալի» կոչվող տարածքում արջը հարձակվել է 67-ամյա Սամվել Լևոնյանի վրա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վիրավորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Պարզվել է՝ արջը ճանկռոտել ու կծել, ապա վնասվածքներ է պատճառել գլխին, դեմքին ու վերին վերջույթներին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Լևոնյանը բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անսպասելի հարձակվել է նրա վրա, ու նրա ու արջի միջև մենամարտ է սկսվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նույն շարքից