Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է ներկայում մի շարք երկրներում կապիկի ծաղիկով վարակման դեպքերի հայտնաբերմանը՝ ասելով, որ վարակումը հնարավոր է հիվանդի հետ առնվազն երեք ժամ շփման դեպքում՝ միմյանցից մետր հեռավորության վրա։
«Վիրուսը դժվար է փոխանցվում մարդուց մարդուն, անհրաժեշտ է սերտ շփում երկար ժամանակ (միմյանցից մեկ մետր հեռավորության վրա՝ առնվազն երեք ժամ)»,- պարզաբանել է բժիշկը։
Համեմատած մարդկանց ջրծաղիկի հետ՝ այս վիրուսն ավելի քիչ վարակիչ է և ունի մահացության շատ ավելի ցածր մակարդակ՝ մոտ 10 տոկոս մարդկանց մոտ, ասել է նա:
Երեկ հաղորդվել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրավիրում է փորձագետների արտակարգ խորհրդակցություն՝ քննարկելու աշխարհի մի շարք երկրներում կապիկի ծաղիկի բռնկումը։
Հիվանդությունն արդեն հայտնաբերվել է մի քանի երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ավստրալիայում և Կանադայում։